Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում և Վրաստանում արտերկրից կատարված դրամական փոխանցումները միջինում կազմել են ՀՆԱ-ի 11 և 18 տոկոսը

Վերադարձ լուրերի բաժին

Համաշխարհային բանկը հրապարակել է նոր զեկույց, որն ուսումնասիրում է միգրացիայի և փոխանցումների մակրոտնտեսական երկարաժամկետ հետևանքները, որոնք 2010-ից ի վեր կազմում են ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 4 երկրներում: Նաև վերլուծվել է, թե ինչ նշանակություն ունեն միգրացիան և տրանսֆերտները միգրանտ ուղարկող երկրների տնտեսությունների արտաքին մրցունակության և կառուցվածքի համար: Զեկույցում նշվել է, որ 2000-ականների սկզբից բոլոր չորս երկրներում գրանցվել է նշանակալի զուտ կուտակային միգրացիա՝ իրենց աշխատուժի չափի համեմատությամբ։ Հայաստանի պարագայում միգրացիայի ծավալը կազմել է ավելի քան մեկ քառորդը։ Բոլոր չորս երկրների տնտեսություններում առանցքային դեր են կատարել դրամական փոխանցումներն արտերկրից։ Հայաստանում և Վրաստանում արտերկրից կատարված դրամական փոխանցումները միջինում կազմել են ՀՆԱ-ի 11 և 18 տոկոսը։

Հայաստանում և Վրաստանում և, ավելի մեծ չափով, Ղրղզստանում և Տաջիկստանում որոշ փաստեր կան իրական փոխարժեքի արժևորման վերաբերյալ, թեև այս միտումները վերջին երկու երկրներում մասամբ շրջվել են 2015-18 թվականներին՝ պայմանավորված Ռուսաստանից և Ղազախստանից կատարվող դրամական փոխանցումների արժեքի վրա նավթի համաշխարհային գների անկման ազդեցությամբ։
World Bank Armenia, EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում Կալաշնիկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

ՀՐԱՏԱՊ: Հայկական ավիաընկերությունները չեն կարողանա թռիչքներ կատարել ԵՄ օդային տարածքում

Պատճառն անվտանգության միջազգային չափանիշներին չբավարարելն է:

Հաքերային հարձակում է կամ ներքին սաբոտաժ

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը նշանակում է, որ անձնական տվյալներն անպաշտպան են: