Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է խմելու հեղափոխությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:34 , 05 Նոյեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառումով անդրադարձել է Ֆորբս ամսագրի կայքում հրապարակված հոդվածին:

Նիկոլ Փաշինյանը գրել է.
«Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել նաեւ Գինու հեղափոխություն, որովհետեւ գինու սրճարանները տասն անգամ աճել են, եւ միայն 2018 թվականին ի հայտ է եկել 25 նոր գինեգործական ընկերություն: «Ֆորբսը» հայկական գինու հիանալի որակի եւ պայծառ ապագայի եւ Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին»:

Areni_grapes_640-480
Հեղինակները հրապարակման մեջ նշում են, որ Հայաստանն անցած 3 տարվա ընթացքում բազում դժվարին փորձությունների միջով է անցել և այժմ բուռն զարգացնում է գինեգործությունը: Ֆորբսը շեշտում է, որ մեր երկիրն ունի գինեգործության հազարամյա ավանդույթներ: Պարբերականը գրածը հիմնավորում է Արենիի քարանձավներում պեղումներ իրականացնող միջազգային խմբի ղեկավար Բորիս Գասպարյանի հետ հարցազրույցով: «Լինի դա ծեսերի, թե զվարճանքի համար, այդուամենայնիվ, հայերը գինի քաշել են հազարամյակներ շարունակ» ,- ընդգծում է Ֆորբսը: Աղբյուրը նաև իր ընթերցողներին տեղեկացնում է, որ ԽՍՀՄ տարիներին հայկական գինեգործությունը զգալի տուժել է, քանի որ երկրի ղեկավարությունը շեշտը դրել է կոնյակի արտադրության վրա:

Voskehat_Grapes_960x0 (1)

Ֆորբսը նաև ընդգծել է մեկ ուշագրավ փաստ: Հայաստանը, լինելով Իտալիայից 10 անգամ տարածքով փոքր երկիր, ունի տեղական խաղողի ավելի քան 400 տեսակ, ինչը Իտալիայում աճող տեսականու քանակի կեսն է: Հոդվածի հաջորդ հատվածում հեղինակը ներկայացնում է Արենի և Ոսկեհատ տեսակներից ստացված գինու հատկանիշները և դրանք համեմատում ֆրանսիական և այլ հայտնի տեսակների պարգևած համային փնջի հետ: Հեղինակը նաև տեղեկացնում է, որ Հայաստանում գինեգործության ծաղկման պատճառներից մեկն էլ սփյուռքահայերի և արտասահմանում հարստացած ու հայրենադարձ հայաստանցիների ներդրումներն են: «Նրանք հարստացել են ոչ միայն ֆինանսապես, այլև կուտակել նշանակալի գիտելիք և ստեղծել գինեգործության զարգացման համար անհրաժեշտ կապեր»,- նշում է պարբերականը:

Oak_barrel_Kaghni_Takar_640-480)

Հայկական գինու համի հարստության գաղտնիքներից մեկն էլ, ըստ հրապարակման, հայկական կաղնին է: «Այն գինուն հաղորդում է յուրահատուկ բույր՝ համեմված վանիլի, էվկալիպտի և այլ հաչելի համային երանգներով»,- շեշտում է հեղինակը և տեղեկացնում, որ լավագույն կաղնիներն աճում են Արցախում: Այնուհետև Ֆորբսը ներկայացնում է հայկական գինեգործական առաջատար ընկերություններին՝ Կարաս, ԱրմԱս, Հին կամուրջ, Մարան, Ուայն Ուորքս, Հին Արենի, Զորահ, Ոսկենի և այլ ընկերություններ: «Երբեմն հայ գինեգործները տիտանական աշխատանք են կատարում՝ բիբլիական ժամանակներից անապատացած հողը խաղողի այգու վերածելու համար»,- ընգծում է Ֆորբսը:

Հայկական գինիները, ըստ պարբերականի, գինի սիրողների և մասնագետների կողմից արժանացել են «լավ», «գերազանց», «անկրկնելի» գնահատականի, իսկ բալային գնահատականով՝ 100-ից 97-98 միավորի:

>

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: