Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում տրամադրված վարկերն աճել են

Վերադարձ լուրերի բաժին

01:14 , 06 Նոյեմբեր 2019

Հայաստանում տրամադրված սպառողական, հիփոթեքային և այլ տեսակի վարկերն աճել են: Սրան զուգահեռ Կենտրոնական բանկը հետևողականորեն ուշադրություն է դարձնում, թե հասարակությունում որքան է պարտքի բեռի կուտակումը՝ անհրաժեշտության դեպքում գործիքակազմ կիրառելու համար: ԿԲ-ն միևնույն ժամանակ նկատում է՝ վարկավորման տոկոսադրույքները Հայաստանում համադրելի երկրների համեմատ ցածր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ֆինանսական համակարգում մենք ունեցել ենք տրամադրված վարկերի էական աճ: Իրականում նկատվում է սպառողական և հիփոթեքային վարկերի աճ, բայց ֆինանսական կայունության տեսանկյունից մենք էական ռիսկերի կուտակում այստեղ չենք տեսնում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նկատեց՝ ցանկացած բանկ, երբ վարկ է տալիս, ստանձնում է նոր ռիսկ, այսինքն՝ կա հավանականություն, որ այդ վարկը չի մարվի, հետևաբար, բանկը պետք է համապատասխան ռիսկերի կառավարման քաղաքականություն ունենա: ԿԲ-ն հետևում է տնտեսությունում ցանկացած տեսակի ֆինանսական գործիքների զարգացումներին՝ ներառյալ սպառողական վարկերի և հիփոթեքային վարկերի աճերին: Կենտրոնական բանկն ուշադրություն է դարձնում նաև, թե որքան է պարտքի բեռի կուտակումը հասարակության մոտ: «Երբ կզգանք, որ տեղի է ունենում չափից ավելի պարտքի բեռի կուտակում, պատրաստ ենք կիրառելու համապատասխան գործիքակազմը»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ այս պահին լրացուցիչ գործիքակազմ կիրառելու անհրաժեշտությունը դեռ քննարկում են, եթե կարիք լինի, անմիջապես կկիրառեն:

Գործիքակազմերից մեկով ԿԲ-ն կարող է բանկերի համար ստեղծել համապատասխան պայմաններ, որ շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հաճախորդների եկամուտներին: Գրիգորյանը նկատեց նաև, որ վերջին 12-13 տարիների ընթացքում Հայաստանում վարկերի տոկոսադրույքները ստաբիլ, դինամիկ նվազում են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ աճում: «Ավանդների տոկոսադրույքները ստաբիլ բարձրացել են մինչև 2016-2017թթ., որից հետո մարժան բանկերի մոտ այնքան է նեղացել, որ բանկերը այլընտրանք չունեն՝ էլ ավելի նվազեցնելու կամ ավելացնելու ավանդների տոկոսադրույքները, որպեսզի մրցակցության նոր միջոցներ ներգրավեն: Այս պահին, հաշի առնելով բոլոր տեսակի գործոնները, ռիսկերը, որոնք գոյություն ունենք ֆինանսական համակարգում, տնտեսությունում, վարկառուների շրջանակում, մենք տեսնում ենք միայն վարկավորման տոկոսադրույքների նվազում»,-նշեց Գրիգորյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 1-ից Արցախի հետ ռոումինգն ավելի կէժանանա

Հակոբ Արշակյանը նշել է, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն:

Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան

Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը:

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել

2015 թ.-ից սկսած՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Թե որ ուղղություններով է մեծացել արտահանումը, իմացեք՝ ընթերցելով հոդվածը: