Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ՏՏ ոլորտը գերազանցեց հեռահաղորդակցության ոլորտին

Վերադարձ լուրերի բաժին

17:30 , 05 Օգոստոս 2018

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, 7,6% աճ է գրանցել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Ոլորտի արտադրանքը 2018 թվականի հունվար-հունիսին կազմել է 135.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 125.2 մլրդ դրամի դիմաց։

Այդ թվում՝

Հեռահաղորդակցության ոլորտն աճել է շատ թույլ չափով՝ 0.9%-ով, ծավալը՝ 66.5 մլրդ դրամ։

Իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 16%-ով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի 59.3 մլրդ դրամի փոխարեն այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտի արտադրանքը կազմել է 68.8 մլրդ դրամ։

Տոկոսային առումով՝ ՏՀՏ ոլորտի արտադրանքի 49.2 տոկոսը բաժին է ընկնում հեռահաղորդակցությանը, 50.8%-ը՝ ՏՏ ոլորտին։

05-IT

Սա առաջին անգամն է, որ ՏՏ ոլորտի մասնաբաժինը գերազանցում է հեռահաղորդակցությանը։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2017 թվականի առաջին կիսամյակում հարաբերակցությունը 52.6% / 47.4% էր՝ հօգուտ հեռահաղորդակցության։ Իսկ նախորդ տարիներին հեռահաղորդակցության կշիռը շատ ավելի մեծ էր։

Սակայն հատկապես վերջին 4 տարիների ընթացքում ՏՏ ոլորտը զարգանում է առաջանցիկ տեմպով, և արդեն նախորդ տարի ակնհայտ էր, որ ՏՏ-ն գերազանցելու է հեռահաղորդակցության ոլորտին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների