Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են

Վերադարձ լուրերի բաժին

14:30 , 08 Մայիս 2019

Հայաստանում տնտեսական մենաշնորհները վերացված են: Այդ մասին մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելու մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դրան ուղղված մի քանի վիճակագրական տվյալներ:

2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս, նախկին 95-ի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս, նախկին 57-ի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս, նախկին 43-ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս, նախկին 51-ի փոխարեն:

«Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Որոշ գործարարներ որոշել են շաքարավազ, բենզին ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ինչ կցանկանան, կարող են ներկրել, բնականաբար, մենք չենք որոշում, թե ով ինչ ներկրի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: