Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում տեղի կունենա «Մեծ գործարար կամուրջ» գլոբալ համաժողովը

Վերադարձ լուրերի բաժին

12:12 , 05 Փետրվար 2020

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը հանդիպում է ունեցել Կառավարման խորհրդատվական ինստիտուտների միջազգային խորհրդի (ICMCI – International Council of Management Consulting Institutes) հայաստանյան անդամ կառույցի՝ Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտի (IMC Armenia) տնօրեն Սիլվա Մեսրոպյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մայիսին Հայաստանում կայանալիք՝ «Մեծ գործարար կամուրջ» խորագիրը կրող գլոբալ համաժողովի կազմակերպչական աշխատանքների և համատեղ իրականացվող գործողությունների ընթացքը: Այդ մասին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է: «Մեր առաջնահերթությունների շրջանակներում է բիզնեսի զարգացման համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը, ինչի կարևորագույն բաղադրիչներից է որակյալ ու արդիական խորհրդատվական ծառայությունների առկայությունը: Մենք դեռ բավական աշխատանք ունենք իրականացնելու այս ուղղությամբ՝ միջազգային փորձը, համատեղ նախագծերն ու այլ երկրներում մեր գործընկերների կողմից ներկայացվող գործիքակազմին ծանոթանալը թերևս շուկան զարգացնելու լավագույն միջոցներից են», – նշել է նախարարի տեղակալ Մարգարյանը:

Համաժողովի անցկացումը Հայաստանում նպատակ ունի խթանելու հայաստանյան խորհրդատվական ծառայությունների շուկան՝ հնարավորություն ընձեռելով խորհրդատվական դաշտի և գործարար միջավայրի ներակացուցիչներին առավել մանրամասն ծանոթանալու փոխգործակցության հնարավորություններին, միջազգային փորձին ու զարգացումներին։

Համաժողովի շրջանակում տեղի կունենա Ասիական Խաղաղօվկիանոսյան հանգույցի երկրների փորձագետների հանդիպումը (Asia Pacific Hub Meeting), որը ICMCI-ի անդամ տարածաշրջանի երկրների տարեկան միջոցառումների մաս է կազմում։ ICMCI-ի անդամ երկրներն են Ավստրիան, Ավստրալիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Նիդերլանդները, Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Շվեդիան, Շվեյցարիան, այլ երկրներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։