Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում վարկերի և ավանդների ծավալն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

17:35 , 12 Օգոստոս 2019

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թվականի հունիսի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի տրամադրած վարկերի և բանկերում ավանդների վերաբերյալ ցուցանիշները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի և ավանդների ծավալն աճել է: Ռեզիդենտներին առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 934 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճել է 13 տոկոսով, իսկ ավանդների ծավալն ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 90 մլրդ դրամ։

2019թ. հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ վարկային պորտֆելում ամենաշատն ավելացել է սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալը՝ համապատասխանաբար 36 և 34 տոկոսով։ Առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալի աճն ապահովել է ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալի շուրջ 35 տոկոս աճը։

Բանկերում ընթացիկ տարվա հունիսին ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 51 տոկոսով՝ կազմելով 813 մլրդ դրամ, իսկ ռեզիդենտների ներդրած ավանդների գումարն ավելացել է 9 տոկոսով կամ 1 տրլն 9 մլրդ դրամով՝ կազմելով 2 տրլն 277 մլրդ դրամ։ Ռեզիդենտների ցպահանջ ավանդների ծավալն աճել է 11.2 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները` 20.8 տոկոսով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: