Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում պետգնումների էլեկտրոնային համակարգից օգտվող պատվիրատուների թիվն ավելացել է

Վերադարձ լուրերի բաժին

15:25 , 09 Հունիս 2017

Էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակն ընդլայնվել է: 2016 թվականին նրանց թիվը կազմում էր շուրջ 130 պատվիրատու, իսկ 2017 թվականին` շուրջ 380: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

«Ընդ որում, սրանք այն պատվիրատուներն են, ովքեր համեմատաբար խոշոր գնումներ են իրականացնում: Համակարգի զարգացման հնարավորություններին զուգահեռ, սկսում ենք աշխատանքներ տանել նաև էլեկտրոնային գնումների համակարգից օգտվող պատվիրատուների թվի մեծացման ուղղությամբ: Կարծում ենք, որ մինչև տարեվերջ մեզ մոտ համակարգից օգտվողների շրջանակն էլ ավելի կմեծանա` կսկսենք համակարգում ընդգրկել նաև գյուղական համայնքները, նրանց ենթակայության տակ գործող առևտրային ընկերությունները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները»,- ասել է Շահնազարյանը` հավելելով, որ 2017 թվականից համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերով գնումները ևս իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգով: Նրա խոսքով` այն ևս էական ձեռքբերում է:

Շահնազարյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս բանակցություններ են վարվում այլ դոնոր կազմակերպությունների հետ իրենց կողմից ֆինանսավորվող գործընթացները ևս գնումների էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: