Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում պարզեցվելու է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:34 , 22 Օգոստոս 2019

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ նախագծի՝ օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման և հստակեցման նպատակով առաջարկվում է վերանայել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 33-րդ, 38-րդ և 49-րդ հոդվածները, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը։

Ինչպես նշված է նախագծում, օրենսգրքով կարգավորված չէ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման նպատակով դիմումի ներկայացման և որոշում ընդունելու ժամկետները: Վերջիններիս սահմանված չլինելու դեպքում լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել տվյալ իրավունքի ժամկետի լրանալուց հետո կամ ժամկետի երկարաձգման դիմումը կարող է ներկայացվել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի լրանալուց հետո: Ինչը հակասում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ պարբերություններին, ինչպես նաև Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասին` համաձայն որի իրավունքը կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածների համար:

«Հիմք ընդունելով վերոգրյալը, օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաև պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը:

Անհրաժեշտություն է առաջացել նաև ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականությունները:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով կարգավորված չեն նաև տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման ժամանակ իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի հետագա օգտագործման իրավահարաբերությունները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի իրավաբանական անձին հնարավորություն ընձեռվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը:

Իսկ կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը և ընդերքի տրամադրման պայմանները, ժամկետները և հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը»,- ասված է նախագծում։

Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը:

«Քանի որ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների համաձայն և 2003թ. հոկտեմբերի 3-ի ՀՀ վիճակագրության պետական խորհրդի «Վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների՝ պետական մարմիններն իրականացնում են ճյուղային (գերատեսչական) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով, իսկ վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունեն ստանալ վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ իրավաբանական անձանցից, պետական հիմնարկներից և անհատ ձեռնարկատերերից:

Ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց կողմից վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման՝ որպես պարտականություն սահմանված չէ, իսկ վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման համար ընդերքօգտագործողների կողմից հաշվետվությունները ներկայացվում է կամայականորեն: Ուստի ընդերքօգտագործման ոլորտում վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը և տիրող իրավիճակի լիարժեքությունը ապահովելու համար անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարտավորությունների չկատարման դեպքում ընդերքօգտագործողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթներ»,- նշված է նախագծում։

Օրենքը կպարզեցնի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաև վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը: Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։