Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ:

Վերադարձ լուրերի բաժին

09:57 , 04 Հոկտեմբեր 2019

Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա ավելացրեց, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։

«Ուրախալի լուր ասեմ. հայտնվում են ներմուծող այլ ընկերություններ։ Ներկրումների չափաբաժնի մոտ 20 տոկոսի փոփոխություն է տեղի ունեցել։ Սակայն արտադրություն մեր երկրում չկա»,- ասաց նա։ Խոսելով բենզինի շուկայի մասին՝ Գևորգյանն ասաց, որ մեր երկիրը բենզինը ձեռք է բերում մեկ աղբյուրից։ «Բայց երբ սկսենք ներկրել տարբեր երկրներից՝ Իրանից, Եվրոպայից, Ռուսաստանից, կունենանք նաև գների տարբերակում։ Հիմա դրա վրա ենք աշխատում»,- ասաց նա:

Գեղամ Գևորգյանը հավելեց, որ կոնյակի շուկայում խոսքը կարող է լինել անպարկեշտ մրցակցության դրսևորումների մասին։ Ստուգումներ են իրականացվելու, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի և մթերման ծավալների թվերը համընկնեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը: