Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում նոր Think tank կստեղծվի՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ

Վերադարձ լուրերի բաժին

20:45 , 28 Հոկտեմբեր 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում էՏիգրան Ավինյանի գրասենյակը։

ՄՍՀՀ-ն կօգտագործվի հայկական համալսարանների, տեղի, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար:

Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է. «Սա մեր՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է: «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը կնպաստի կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը: Մենք մեծապես կարևորում ենք Քրիսթին Սիմոնի և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի դերը այս գործընթացում և շնորհակալություն հայտնում նրանց Հայաստանին և կառավարության բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար: Նաև շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ ի դեմս պարոն Տեր-Կյուրեղյանի, ում հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը»:

Հետազոտական թեմաների հետ կապված առաջնահերթությունները կսահմանվեն փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի կողմից: Կառավարության, ՀԱՀ-ի և ՄՍՀ կողմից նշանակված փորձագետների հանձնաժողովը կուսումնասիրի հետազոտական թեմաները, առաջարկություններ կներկայացնի և դիմումներ կընդունի հայկական համալսարաններից ու փորձագետներից:

Բացի վերոնշյալից՝ ՄՍՀՀ-ն կրթաթոշակներ կշնորհի բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորող ուսանողներին: Փորձագիտական հանձնաժողովը կհայտարարի թեմաները և կրթաթոշակի դիմումներ կընդունի հետաքրքրված ուսանողների կողմից: Ծրագրի այս բաղադրիչի նպատակն է հետազոտական կարողությունների զարգացումը համալսարանների ուսանողների մոտ:

Հետազոտական ծրագրերի և կրթաթոշակների դիմումները ներկայացնելու համար մանրամասն ցուցումները մոտ ապագայում կհրապարակվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]