Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 14 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին: B4b.am-ը տեղեկացնում է, որ գյուղատնտեսության նախարարությունը երկրում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին հայտարարություն է տարածել՝ մասնագետներին հրավիրելով մասնակցել ծրագրին:

«Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:
Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`
– ապահովագրական շուկայի մասնագետ,
– գյուղատնտեսական արտադրության մասնագետ,
– վնաս գնահատող,
– գյուղատնտես,
– այգեգործ,
-ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,
– գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,
– ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։
Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

«Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«2018 թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ»,- ՊԵԿ

2018 թվականին 2017 թվականի նույն ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 32 տոկոսով:

Ucom-ի աջակցությամբ Ս․Փարաջանովի թանգարանը տրամադրում է աուդիոգիդ ծառայությունը

Օրերս Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Սերգեյ Փարաջանովի թանգարան և սմարթֆոններ տրամադրել՝ թանգարանի աուդիոգիդ ծառայությունը կյանքի կոչելու նպատակով։ Տարեկան մոտ 20 000 այցելու հյուրընկալող թանգարանի աշխատակիցների համար աուդիոգիդն էական և սպասված աջակցություն է։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: «Շատ ակտուալ հարց էր մեզ համար աուդիոգիդեր ունենալը, որովհետև զբոսաշրջային […]

«Վալլեքս»-ը երկարաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

«Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում հայտնել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումների նոր ժամկետ սահմանելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունների խումբը որոշում է կայացրել չեղարկել փետրվարի 28-ից պղնձաձուլարանի աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին ծանուցումները՝ նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը: B4b.am-ին ընկերությունից հայտնեցին, որ այդ ժամանակահատվածում […]