Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման երկու կենտրոն

Վերադարձ լուրերի բաժին

10:55 , 17 Հոկտեմբեր 2019

Այդ մասին ասաց ՀՀ պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը: «ՊԵԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է, որ այդպիսի երկու կենտրոն պետք է լինի Հայաստանում՝ հյուսիսային և հարավային: ԱՏԳ սպասարկման կենտրոնները կառուցվելու են այն տարածքում, որտեղ հիմա ավտոմաքսատան գործառույթն է կենտրոնացվելու: Նախատեսված է, որ այդ կենտրոնը պետք է գործի 21 հա-ի վրա, այս պահին միայն 6 հա-ն է իրացվում»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ ԱՏԳ սպասարկման կենտրոնները պետք է ներմուծում և արտահանում իրականացնող բոլոր տնտեսվարողներին ծառայություններ մատուցեն մեկ պատուհանի սկզբունքով: «Դրանից ելնելով՝ Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու: Այսօր ընդհանուր մաքսային ձևակերպումների 80 տոկոսը կենտրոնացած է Երևանում: Կառավարությունը ՊԵԿ-ի միջոցով ցանկանում է տարածքային զարգացման ծրագիր իրականացնել, այսինքն՝ Երևանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը և գնում է հյուսիս ու հարավ»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

Անանյանը լրագրողի այն հարցին, արդյոք մարդիկ լրացուցիչ ծախսեր չե՞ն անի մաքսային ձեւակերպումների համար, բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ Գյումրիի ավտոմաքսատունը 158 կմ է հեռու Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից, 56 կմ՝ Բավրայից:

«Ներմուծում և արտահանում իրականացվող երեք ակտիվ մաքսակետին Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ավելի մոտ է, քան Երևանը: Սրա իմաստը Գյումրիում աշխուժություն մտցնելն է և համապարփակ ծրագրի մի մասը: Հետագայում անհատները գուցե այնտեղ պահեստներ բացեն, բիզնեսի մի մասն էլ տեղափոխեն»,- ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահը նշեց, որ 2019 թվականի նոյեմբերի սկզբին կլինի ավարտված ավտոմաքսատուն՝ գերժամանակակից տեխնիկայով:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: