Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

23:14 , 14 Նոյեմբեր 2019

Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ: Նոյեմբերի 14-ին ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից սկսած հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը: Ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար հռչակել ենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականին տնտեսական տարվա արդյունքներով այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ: Այդ փոփոխությունների հիմնական մասը հենց ձևավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականից»,- ասաց Փաշինյանը:

Մյուս կողմից, ՀՀ վարչապետը հասկանում է, որ այս երեք գործիքների ներուժը հավերժ չէ և պետք է նոր գործիքակազմ կիրառվի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ: «Իհարկե, հասկանում ենք, որ այս երեք գործիքները ունեն որոշակի ներուժ և այդ ներուժը հավերժ չէ: Նկատի ունեմ՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական, բայց իրենք իրենցով տնտեսական աճը և աշխուժությունը խթանելու պաշար ունեն և այդ պաշարը ինչ-որ պահի պետք է սպառվի: Հետևաբար, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են բնակապահովման նոր հնարավորություններ

Եթե ունեք երկու և ավելի անչափահաս երեխա և ցանկանում եք անշարժ գույք ձեռք բերել մարզերում, կարդացեք մեր հոդվածը:

4292 կազմակերպության գործունեության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման մրցույթ

Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: