Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում Մեքսիկայի պատվո հյուպատոսը կհամակարգի տնտեսական համագործակցության հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 14 Հունիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոյին։ Նախարարը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ էկոնոմիկայի նախարարությունից:

«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», – նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։

Զրուցակիցները միակարծիք են եղել, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է: Այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը: Նրանք նշել են, որ այն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ տնտեսական կապեր հաստատելու համար։

Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։

Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքը

Անհրաժեշտ է մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, սեռ, քաղաքացիություն, ծննդյան ամսաթիվ:

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով

Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախագահը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն: