Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանում հունվարից սկսած՝ կծաղկի հին մեքենաների կյանքը երկարացնելու բիզնեսը»,- տնտեսագետ

Վերադարձ լուրերի բաժին

21:32 , 27 Օգոստոս 2019

Տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ի՞նչ է տնտեսական կառուցվածքային փոփոխությունը։ Բերեմ մոտ ապագայի օրինակ։ Մեքենաների տուրքը հունվարի մեկից փոխվելու է։ Այն պարզապես չի բարձրացնելու մեքենայի գները։ Հիմնականում թանկանալու են ԵԱՏՄ-ից դուրս արտադրված հին մեքենաների ներմուծման գները, նորերինը համեմատաբար քիչ են փոխվելու, ԵԱՏՄ տարածքում արտադրվողներինը մնալու է անփոփոխ։ Այսօր այդպիսի հին մեքենաներն այնքան էժան են, որ շատ վարորդներ չստերի նման հաճախ փոխում են իերնց մեքենաները։ Առնում են, մի քիչ քշում, վաճառում ու առնում հերթականը։ Հունվարի մեկից սա կփոխվի։ Քանի որ նման մեքենաները կթանկանան, իսկ եկամուտները չի հերիքի գնելու նոր մեքենաներ, ապա կծաղկի հին մեքենաների կյանքը երկարացնելու բիզնեսը։ Ավտոմեքենայի վերանորոգումը, ընթացիկ սպասարկումը, թարմացումը, զրթիկներ տեղադրելը։ Մասերի համար կտրտած մեքենաների ներկրումն էլ էական կաճի։

Ցանկացած հարկային/գնային փոփոխություն ազդում է տնտեսության կառուցվածքի վրա։ Ինչպե՞ս փոխել այն – իսկ կա՞ ցանկություն այն փոխելու։ Նայելով հարկային քաղաքականությանն ու բիզնեսին շարունակաբար տրվող սուբսիդավորման քաղաքականությանը, նման ցանկություն չեմ տեսնում։ Միակ լավ բանը անուղղակի հարկերի բարձրացումն է, բայց նույնիսկ դա նորմալ չհաղորդկցվեց»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սոցիալական առաջընթացով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից

Մեր երկիրը միևնույն խմբում է գտնվում Ռումինիայի, Խորվաթիայի, Վրաստանի և Լեհաստանի հետ: Ենթախմբերից մի քանիսի ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ: