Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով»,- Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

14:46 , 19 Մարտ 2019

Հայաստանում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության ոլորտում, այլ նաև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլորտում: Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, ինչը հանգեցնելու է գործազրկության կրճատման»,-ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Հայաստանի կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Նրա գնահատմամբ՝ սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։