Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանում հանքարդյունաբերության օգուտները պետք է արդարացի կերպով բաշխվեն». ՀԲ ներկայացուցիչ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

15:40 , 08 Հունիս 2016

ՀՀ կառավարության քաղաքականության մշակման ու ոլորտային մասնագետների, մասնավոր հատվածի, բուհերի, քաղաքացիական հասարակության խմբերի, լրատվամիջոցների, զարգացման ծրագրեր իրականացնող կառույցների շուրջ հարյուր  ներկայացուցիչներ այսօր ներկա գտնվեցին Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում – Հայաստան» զեկույցի շնորհանդեսին: Բանկի կողմից իրականացված նոր ուսումնասիրությունը ներկայացնում է տնտեսական աճի հեռանկարները պայմանավորված այս ոլորտով և առաջ է քաշում հանքարդյունաբերության ազգային քաղաքականության անհրաժեշտությունը՝ կայուն զարգացման հարցում ոլորտի ներդրումն առավելագույնի հասցնելու նպատակով:

Վերջին հինգ տարիներին հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի արտահանումների ծավալը կազմել է տարեկան մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար, և դրանով իսկ ոլորտը եղել է արտահանումների ու արտարժութային հոսքերի գծով առաջատարը: Հանքարդյունաբերական ընկերությունները նաև զգալի թվով աշխատատեղեր են ապահովում, հատկապես գյուղական բնակավայրերում: 2014թ.-ին մետաղի արդյունահանման ոլորտում աշխատողների թիվը ավելի քան 7.000 էր: Դա երկրի արդյունաբերական ոլորտում ընդհանուր աշխատատեղերի  10 տոկոսն է կազմում:

ՀՀ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին` իրականացնելու հանքարդյունաբերության հետ կապված հիմնական սոցիալական ու բնապահպանական մարտահրավերների և ապագա հնարավորությունների գնահատում: Գնահատումը կօգնի ընդերքի մասին ռազմավարության ձևավորմանը, որտեղ կարտացոլվի լավագույն միջազգային փորձը:

«Այս գնահատումը կարող է որպես գործիք ծառայել երկրի կայուն զարգացման հարցում հաստատուն ներդրում ունեցող պատասխանատու, թափանցիկ հանքարդյունաբերություն ձևավորելու ճանապարհային քարտեզ մշակելու համար», – ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Դավիթ Հարությունյանը:

Գնահատմամբ կառավարությանը առաջարկվում է ձեռնամուխ լինել հանքարդյունաբերության  ազգային քաղաքականության մշակման աշխատանքներին, որպեսզի ապահովվի ոլորտի հստակ կարգավորումը: Քաղաքականությունը պետք է նաև շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնության կայացման հնարավորություն ապահովի, քանի որ դա խիստ կարևորվում է ինքնաբավ, թափանցիկ ու հաջող արդյունաբերության խթանման հարցում:

Գնահատմամբ առաջարկվում են մի շարք ախտորոշիչ ուսումնասիրություններ, որոնք հանքարդյունաբերության ազգային քաղաքականության մշակման ելակետը կհանդիսանան: Այս ուսումնասիրությունները կդիտարկեն սոցիալական և բնապահպանական իրավիճակը. երկրաբանական և տեխնիկական ռիսկերը. տեխնիկայի կարիքները. առողջապահական ու անվտանգության նորմերը և տնտեսական պայմանները, ինչպես նաև կվերհանեն այն քայլերն ու միջոցները (տեխնիկական, ֆինանսական, կադրային), որ անհրաժեշտ են քաղաքականության փաստաթուղթը մշակելու համար:

«Հայաստանի հանքարդյունաբերությունը կարող է իր ներդրումն ունենալ կայուն զարգացման հարցում: Դրա համար ոլորտը պետք է առաջ շարժվի բնապահպանական ու սոցիալական տեսանկյունից պատասխանատու մոտեցմամբ և օգուտները պետք է արդարացի կերպով բաշխվեն», – ասաց Համաշխարհային բանկի Հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կիրստեն Հունդը:

Զեկույցը նաև առաջարկում է ոլորտի կառավարման ամրապնդում՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) միջոցով: Հայաստանը ներկայումս նախապատրաստում է  իր թեկնածության դիմումը՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացման համար, որի ներքո կպահանջվի հրապարակել տեղեկություններ երկրի արդյունահանող ճյուղերի ունեցած եկամուտների վերաբերյալ և կընթանա եռակողմ քննարկում կառավարության, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության  միջև՝ թափանցիկությունն առավել խորացնելու նպատակով:

«Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավման մոտեցումը գերազանց հիմք կհանդիսանա հանքարդյունաբերության առաջարկվող ազգային քաղաքականության շուրջ փոխհամաձայնության ձևավորման համար», – ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Գնահատումը պատրաստվել է փորձագետների կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Սուիդիշ Ջիոլոջիքել Էյ-Բի, Էս-Էլ-Ար Քոնսալթինգ, Ավագ Սոլյուշենս ընկերությունները, ՀԱՀ-ի Թուրփանջյան հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը և ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը:

Գնահատումը հնարավոր եղավ իրականացնել Արդյունահանող ճյուղերի տեխնիկական խորհրդատվական հիմնադրամի (EI-TAF) օժանդակությամբ, որը մինչ իր գործունեության ավարտը՝ 2015թ. դեկտեմբերը, տնօրինվում էր Համաշխարհային բանկի և օժանդակություն էր ստանում 5 դոնոր երկրների կողմից: Այսուհետ արդյունահանող ճյուղերի կայուն զարգացման հարցերով նմանատիպ աշխատանքների իրականացմանը կօժանդակի Արդյունահանող ճյուղերի գլոբալ ծրագրային աջակցության (EGPS) բազմադոնոր հիմնադրամը, որի գործունեության հովանավորներն են Ավստրալիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Նորվեգիան և Շվեյցարիան: EGPS հիմնադրամը օգնում է հարուստ բնական պաշարներով զարգացող երկրներին ինքնաբավ ու թափանցիկ կերպով տնօրինել իրենց նավթի, գազի և մյուս պաշարները՝ դրանք ծառայեցնելով աղքատության մեղմմանը և տնտեսական աճին:

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից