Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:44 , 25 Մայիս 2017

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ի կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրության համաձայն ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքում էլ մշակվել է տվյալ օրենսդրական փաթեթը:

Արթուրի Հովհաննիսյանի խոսքով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ:

Մարմինը գործելու է հակակոռուպցիոն մարմինների արդյունավետ գործունեության համար երաշխիք հանդիսացող ինքնավարության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության և թափանցիկության, համագործակցության, կոլեգիալության և քաղաքական չեզոքության սկզբունքներին համահունչ:

«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է: Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատասխանատվության միջոցներ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը: Նախագծերի փաթեթով իրենց կարգավորումն են ստացել նաև կոռուպցիայի կանխարգելման բաղադրատարրեր հանդիսացող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են շահերի բախումը, ակտիվների, եկամուտների, շահերի հայտարարագրումը, էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները, կիրառվող այլ սահմանափակումները և նվերներ ընդունելու արգելքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը խուզարկություններ է իրականացրել գազալցակայաններում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավոտգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բրյուսել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

«Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`