Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կստեղծվեն երկարակեցության աշխարհահռչակ կլինիկաների մասնաճյուղեր

Վերադարձ լուրերի բաժին

20:12 , 13 Մայիս 2017

Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է   Երևանում արդեն 15 տարի գործող «Լիտե» էսթետիկական բժշկության կլինիկայի հիմնադիր-ղեկավար Մարինա Շատվորյան-Պառավյանին և Մոսկվայում պրոֆեսոր Կալինչենկոյի «Ընտանեկան զույգի` տղամարդու և կնոջ առողջության ու երկարակեցության կլինիկայի» սրտաբան Լեոնիդ Վորսլովին։

Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։ Քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները մարդկությանը հուզող խնդրի` երկարակեցության, լուծմանն ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմները։

Նախարարը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և «Anti-Age» ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։

Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

939 մեքենա՝ 2039-ի փոխարեն. Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է խորհրդատու WYG ընկերության կողմից մշակված հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով