Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

21:33 , 12 Նոյեմբեր 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը համարում է, որ ԵԱՏՄ-ում կեղծված ապրանքների շրջանառության դեմ պայքարի առումով Հայաստանը շահեկան դիրքերում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանը նման տեսակետ հայտնեց Երևանում «Անտիկոնտրաֆակտ-2019» միջազգային ֆորումի շրջանակում:

«Հայաստանում ՊԵԿ-ը շատ ուժեղ համակարգեր է դրել, վերահսկողությունը բավականին բարձր է: Կարծում եմ, որ կոնտրաֆակտ ապրանքների տեսանկյունից Հայաստանն ամենաարդյունավետ երկրներից է ԵԱՏՄ տարածքում»,-ասաց Մինասյանը: Նրա կարծիքով՝ կոնտրաֆակտ ապրանքների շրջանառությունը Հայաստանում ամենաակտուալ խնդիրը չէ, առհասարակ թեթև արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության խնդիր կա: Նա շեշտեց՝ ԵԱՏՄ-ում կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության դեմ պայքարի համար քայլեր են իրականացնում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: