Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կհիմնվի իտալական հայտնի  ապրանքանիշի  արտադրամասը

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 01 Փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորիի  և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ։ Գործարարներին ուղեկցել է Հայաստանում Իտալիայիարտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Գործարարները նախարարին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով։ Italian Stoneware ընկերության փոխնախագահը նշել է, որ, չնայած արտադրություն հիմնելու որոշումը կայացնելիս դիտարկել են տարածաշրջանի այլ երկրներ ևս, սակայն նաև «Մուլտի գրուպի» ջանքերի շնորհիվ, ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։ Այսպիսով, Հայաստանում կմեկնարկի «Նախագծված է Իտալիայում, պատրաստված է Հայատաստանում»  մակնշմամբ սպասքի արտադրություն։  Ֆեդերիկո Պոլիդորին նշել է, որ Հայաստանը հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, ինչը ևս առավելություն է այստեղ նման արտադրություն հիմնելու համար։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ նման արտադրությունների կազմակերպումը ոչ միայն տնտեսական օգուտներ ունի, այլև Հայաստան է բերում նոր բիզնես մշակույթ, փորձառություն և գիտելիք։ Տիգրան Խաչատրյանը ներդրողներին հավաստիացրել է, որ պատրաստ է աջակցել ծրագրի իրականացման ընթացքում առաջացող խնդիրների լուծման հարցում։  Նախարարը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ծրագրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող արտոնությունները։ Քննարկվել են նաև հումքի և սարքավորումների ներկրմանն առնչվող որոշ խնդիրներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: