Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կիրականացվի գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 60 ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 11 Հոկտեմբեր 2019

2019 թվականին Հայաստանի 10 մարզում նախատեսված է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 60 ծրագիր` 90 մլն ՀՀ դրամի սահմաններում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության համաձայն՝ մինչ օրս իրականացվել է 48 ծրագիր, որից 8-ը դեռևս շարունակվում է:

Ծրագրերում ընդգրկվել է 356 շահառու, նրանցից 26-ը՝ հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակում իրականացվել են մանկապարտեզի, դպրոցի, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, գերեզմանատների ցանկապատման և բարեկարգման աշխատանքներ:

Ծրագրերում ընդգրկված համայնքների թիվը 47 է. 31-ը` գյուղական, 16-ը` քաղաքային: Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ, ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Մեկ ծրագրի առավելագույն արժեքը 1,500.000 դրամ է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: