Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կիրականացվի գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

22:13 , 03 Հոկտեմբեր 2019

Գործադիրը հերթական  նիստի ընթացքում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2016 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ և ֆինանսական օժանդակություն հետևյալ ծրագրերի համար՝

Nikol_Pashinyan_47I1445
– «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
– «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչև 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
– «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչև 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,
– Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,
– «Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչև 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը շատ կարևոր է, և հույս ունենք, որ իսկապես դա կօգնի մեր գյուղացիական տնտեսություններին բոլորիս հայտնի ռիսկերը կառավարելու առումով: Եվ մենք առաջին արդյունքները, ըստ էության, մյուս տարվա աշնանը կարող ենք տեսնել, թե ինչպես է աշխատում համակարգը: Իսկ ժամկետի սահմանափակում չկա, այսինքն՝ հոկտեմբերի 1-ից սկսած արդեն բաց ժամկետով, երբ գյուղացիները կուզենան, կարող են ձեռք բերել փաթեթները, որոնց արժեքի ուղիղ կեսը վճարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փաթեթով բոլոր 3 ծառայությունները ձեռքբերելու դեպքում նաև կստանան հավելյալ 10 տոկոս զեղչ»:

GOV_47I1480

Հավանություն է տրվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Սահմանվում է նաև ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Հանքային հումքի կառավարումը թափանցիկ դարձնելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է նաև նախքան զտումը թանկարժեք մետաղներ պարունակող հանքային հումքի հետ գործողությունների իրականացման կարգ, որով սահմանվում է հանքային հումքի սեփականատիրոջ կողմից յուրաքանչյուր խմբաքանակի համար տվյալների գրանցման, հանքային հումքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման, ինչպես նաև այն որպես գրավ օգտագործելու հետ կապված իրավահարաբերությունները: Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում է գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին իրացնելու սեփական արտադրանքը ԵԱՏՄ շուկայում առանց լրացուցիչ ծախսերի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանը ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխաբադում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում:

Աշխաբադում սկսվել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։