Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ

Վերադարձ լուրերի բաժին

12:58 , 26 Մարտ 2019

B4b.am-ի հաղորդմամբ` այդ մասին կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի ներկայացմանն Ազգային ժողովում նիստում պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց երկրում ծայրահեղ աղքատների քանակով:

«Ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է մոտ 2.3 տոկոս: Բայց սա չի նշանակում, թե բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի: Մոտ 60-70 հազար անձ Հայաստանում ծայրահեղ աղքատ է: Սակայն բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են: 2.3 տոկոսի մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը»,-նշեց Սաիյանը:

Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակի չափի 1 000 դրամով բարձրացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ ծախս: Սաիյանը շեշտեց, որ օրենքում ամրագրված է հստակ նպատակ` ապահովել առնվազն գնաճի նկատմամբ առաջանցիկ կենսաթոշակի միջին չափի աճ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։