Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կարտադրվեն արգելակման կոճղակներ

Վերադարձ լուրերի բաժին

13:18 , 22 Օգոստոս 2019

Կառավարությունն օգոստոնի 22-ի նիստում որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատել «ԱՖԱ» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը արգելակման կոճղակների արտադրություն է ցանկանում կազմակերպել Երևանում, ներկայում այդ արտադրությունը իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

«Ընկերությունը գտնվում է իր արտադրությունը Հայաստան տեղափոխելու գործընթացում։ Այս արտոնության շրջանակում իրականացվում է ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմում է 300 միլիոն դրամ։ Նախատեսվում է այդ գումարը օգտագործել սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի նորոգման համար։ Առաջին փուլում կբացվեն 20 նոր աշխատատեղ, երկրորդ փուլում՝ 35, իսկ ընդհանուր՝ 55 աշխատատեղ 150 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 միլիոն դրամ, որից 200 միլիոն դրամը կիրացվի Հայաստանում, 530 միլիոն դրամը կարտահանվի ԵԱՏՄ, իսկ մնացած 40 միլիոնը ՝ այլ երկրներ։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը այս պահին կազմում է 71 միլիոն 900 հազար դրամ, որից մաքսատուրքից ազատման գումարը կազմում է 6 միլիոն 200 հազար դրամ, իսկ Հայաստանի պետական բյուջեի եկամուտների նվազումը 75 հազար դրամ »,- եզրափակեց Խաչատրյանը։

«ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արգելակման կոճղակների արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: