Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում կապիտալ ներդրում անելու համար գումարի խնդիր չկա

Վերադարձ լուրերի բաժին

14:14 , 17 Հոկտեմբեր 2019

«Ես ասել եմ, որ մեր ամենամեծ պրոբլեմը կապիտալ մասով ծախսերն են: Բայց անցած տարվա ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի կապիտալ ծախսերը շատ շոշափելի են, սակայն մեր սահմանած նշաձողին չենք կարող հասնել, քանի որ նաև դրել ենք բարձր որակական չափանիշներ»,- ասաց վարչապետը կառավարության նիստում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաստատում է իր՝ նախկինում արված այն հայտարարությունը, թե փողի խնդիր չունենք: «Դա նաև քաղաքական շահարկումների առիթ է տալիս: Բայց երբ ասում ենք, որ մենք փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ դուրս գանք ու ուղղակի փող բաժանենք, այդ դեպքում փողի արժեքը կընկնի, այսինքն՝ կարժեզրկվի»,- ասաց նա և նշեց, որ այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ մեկ կիլոգրամ հաց գնելու համար երկու կիլոգրամի գումար պետք է տաս:

«Երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, նկատի ունենք՝ կապիտալ ներդրում անելու համար փողի խնդիր չունենք: Այս տարվա ինն ամիսների ընթացքում բյուջեի եկամտային մասն ավելացել է 21,6 տոկոսով: Մենք ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք եզրակացության, որ պոտենցիալ գումարները պետք է ներգրավել կապիտալ ծախսերի վրա, որոնք մենք համարում ենք մեգածրագրեր, և այդ դեպքում գումարը կունենա արժեք»,-ասաց կառավարության ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: