Invalid username or password
Հայաստանում, համեմատած հետխորհրդային երկրների հետ, ինֆլյացիոն ֆոնը բավական կայուն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով գնաճի վերաբերյալ բացասական կանխատեսումներին:
«Հայաստանում 2020 թվականի հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.7 տոկոս: Կարծում եմ, որ պետք չէ չափազանցնել բացասական սպասելիքները: Դա կառավարելի է հատկապես ֆինանսական կայունության պայմաններում: Համեմատած հետխորհրդային տարածքի, հատկապես ԵԱՏՄ երկրների հետ, Հայաստանում ինֆլյացիոն ֆոնը, ինչպես նաև արժույթը կայուն են: Միայն հարևան Ադրբեջանում երկու բանկ է փակվել հիպերինֆլյացիայի պատճառով»,-ասաց տնտեսագետը: Նա ընդգծել է, որ պետք է գնահատել մեր ունեցածը և նյութականացնել եղած կայունությունը:
Դիտումներ 727
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: