Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում թաղումներ կազմակերպողների գործերը վատացել են

Վերադարձ լուրերի բաժին

10:11 , 07 Օգոստոս 2018

Դա երևում է պաշտոնական վիճակագրությունից։

Այսպես, ՀՀ Վիճակագրական կոմիտեն պարբերաբար հրապարակում է ծառայությունների ոլորտի ցուցանիշները՝ ըստ ծառայությունների առանձին տեսակների խմբերի (ֆինանսական, կրթական, մշակութային և այլն)։

Այս ենթախմբերից մեկն էլ անհատական ծառայություններն են, որոնց մեջ մտնում են վարսավիրանոցները, բաղնիքները, թաղումների կազմակերպման ծառայությունները և այլն։
Ընդհանուր առմամբ,անհատական ծառայությունների ծավալը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 17.9%-ով և կազմել մոտ 8 մլրդ դրամ (ընդհանուր ծառայությունների 1%-ը)։

Անհատական ծառայությունների բոլոր տեսակներն այս տարվա առաջին կեսին աճել են՝ բացառությամբ թաղումների կազմակերպման։

Այսպես, թաղումների կազմակերպման ծառայությունների հասույթը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազել է 7.4%-ով և կազմել 335.5 մլն դրամ։

Փոխարենը՝ ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեությունն աճել է 63.7%-ով և կազմել 295 մլն դրամ։

Կտորեղենի մաքրման և չոր լվացման ծառայությունների հասույթն աճել է 9.3%-ով (ծավալը՝ 546.8 մլն դրամ), իսկ բաղնիքների գործունեությունը՝ 17.3%-ով (ծավալը՝ 110.6 մլն դրամ)։

Անհատական ծառայությունների մեջ ամենամեծ կշիռը պատկանում է վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությանը՝ 6.2 մլրդ դրամ կամ անհատական ծառայությունների 77%-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս ուղղությամբ գրանցվել է 18.3% աճ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը