Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

09:51 , 09 Հոկտեմբեր 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ առաջինի համեմատ, գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է 1.2 տոկոսային կետով՝ 19%-ից հասնելով 17.8%-ի։

Սակայն գործազրկության նվազումը վերաբերում է միայն տղամարդկանց, իսկ կանանց դեպքում գործազուրկների թիվը և և գործազրկության մակարդակն աճել են։

Այսպես, տղամարդ գործազուրկների թիվը 2017 թվականի առաջին եռամսյակի 137.1 հազարից նվազել է մինչև 115.7 հազար (երկրորդ եռամսյակում): Տղամարդկանց շրջանում գործազրկության մակարդակն էլ նվազել է՝ 21.2%-ից մինչև 17.5%։

Իսկ կանանց դեպքում պատկերը հակառակն է՝ գործազուրկների թիվն ավելացել է։ Եթե այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկ կանանց թիվը 91.2 հազար էր, ապա երկրորդ եռամսյակում՝ 110.2 հազար։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի»,- Մարկ Ցուկերբերգ

Ֆորբսի վարկանիշով ամենահարուստ մարդկանցից մեկը համարում է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն: