Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում գնաճը կառավարելի է

Վերադարձ լուրերի բաժին

23:28 , 21 Մայիս 2019

«Հանրապետությունում գնաճն այս պահին 2.2% է, որը տարվա կտրվածքով կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին»,- ըստ tert.am-ի՝ ասել է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսվող 36 ամիս ժամանակահատվածում գնաճը կկայունանա ԿԲ նպատակային ցուցանիշի շուրջ։ «Տարվա կտրվածքով դա կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Մեր նպատակը 4% է, այսինքն՝ ստորին սահմանը՝ 2.5-3.5 շրջանակներում է: Երեք տարվա կտրվածքով գնաճը կկայունանա մեր նպատակադրման սահմաններում», – մանրամասնել է նա։

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։ «Դրա համար մենք ցածր գնաճի կողմնակից ենք։ Գնաճի արագացումը բոլոր ապրանքների մասով չէ, որ 1% փոփոխությամբ է տեղի ունենում։ Որոշ ապրանքներ, որոնք ավելի շատ են սպառվում, ավելի են թանկանում։ Այդ պատճառով, ընդհանուր առմամբ, ցածր գնաճը երաշխավորում է, որ բոլոր ապրանքների գների բարձրացումը լինի թույլատրելի սահմանում»,- նշել է Երիցյանը։ ԿԲ փոխնախագահը շեշտել է, որ այս պահին կարող են հայտարարել, որ գնաճը ՀՀ-ում ցածր և կառավարելի է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: