Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում բենզինը և դիզելային վառելիքը թանկացել են

Վերադարձ լուրերի բաժին

12:46 , 06 Ապրիլ 2017

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2017թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 2.5% և 2.0%-ով: 2017թ. մարտին 2016թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 2.4% գնանկում և դիզելային վառելի քի 1.4% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 8.2% և 13.1% գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2017թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.6-0.2% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.2% գնաճ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. Aysor.am

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից. տեղեկացնում է Aysor.am-ը։

«FMD K&L Europe»-ը առաջին մասնաճյուղերը բացեց Հայաստանի մարզերում

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում…