Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում բացվեց հերթական գաստրո բակը

Վերադարձ լուրերի բաժին

14:12 , 18 Ապրիլ 2019

Արենիում տեղի ունեցավ Գաստրո բակի պաշտոնական բացման արարողությունը, որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ:

Gastro_yard_1

Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2018 թվականին։ Անցած տարի Գաստրո բակեր բացվեցին Տավուշի և Արագածոտնի մարզերում: Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:

Gastro_yard_7

Արենիի Գաստրո բակի բացման արարողությանը մասնակցեցին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: