Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում` ավելի քան 850 աշխատատեղ

Վերադարձ լուրերի բաժին

23:58 , 06 Նոյեմբեր 2019

«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: Ընկերությունը 15 տարվա գործունեության արդյունքում ոչ միայն կպահպանի, այլ նաև կընդլայնի իր գործունեությունը: Երևանում ընկերության 15-ամյակի միջոցառմանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնատար անձինք, Սինոփսիս ընկերության նախագահը և այլք:

Chi-Fun_Chan_47I2096

«Սինոփսիս ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը նշեց՝ այսօր ընկերությունը 3 մլրդ դոլար եկամուտ և 13 հազար աշխատակից ունի: «Մենք առաջինն ենք ավտոմատացված նախագծման համակարգերի բնագավառում, ծրագրային անվտանգության ապահովման ոլորտում և շատ այլ ոլորտներում: Ինձ դուր է գալիս աշխատել «Սինոփսիս Արմենիա»-ի հետ, քանի որ այն թույլ է տալիս գործ ունենալ այսպիսի հետաքրքիր ոլորտների հետ: Ընկերությունն ունի ավելի քան 850 աշխատող և մոտ 200 ուսանող: Հավանական է, որ շատերի գրպաններում կան 7 նանոմետր տեխնոլոգիայով նախագծված չիպեր: Ընկերությունը հիմա աշխատում է նոր չափերով չիպերի վրա: «Սինոփսիս Արմենիա»-ն հանդիսանում է առաջատար USB չիպերի նախագծման ընկերություն: Ընկերությունը նաև ստեղծում և տարածում է ուսումնական նյութեր, ձեռնարկներ համալսարանների համար աշխարհով մեկ»,-Արմենպրեսի հաղրոդմամբ՝ ասաց Սինոփսիսի նախագահն ու հավելեց՝ պլանավորում են հետագա տարիներին շատ բարդ նախագծեր իրականացնել:

_47I2106

Նա հիշեց՝ երբ առաջին անգամ եկել է Հայաստան, շատ է տպավորվել հայ ճարտարագետների գիտելիքներով և նրանց նախագծերով: «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը նշեց, որ Երևանում իրենց գործունեությունը կբյուրեղացնեն, սակայն Երևանով չեն սահմանափակվի: «Գյումրիում արդեն հայտարարել ենք, որ այնտեղ ևս աշխատանք ծավալենք»,-նշեց նա:

_TM_2167

Միջոցառման շրջանակում կայացավ նաև ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների և աշակերտների Կրթական Պարգևի 15-րդ հոբելյանական մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

_47I2148

«Սինոփսիս»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2004 թվականից՝ որպես «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ: Այդ ժամանակվանից սկսած` Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն դարձել է Սինոփսիս ընկերության կարևորագույն մասնաճյուղերից մեկը, որը զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով ԷՆԱ, արտադրության համար նախագծման (ԱՀՆ), կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են հարյուրավոր որակյալ ճարտարագետներ, և այն երկրում ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի (ՌՍՀ) և Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը հետևողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, ներգրավելով հասարակության ավելի լայն շրջանակներ բարեգործության և կամավորական աշխատանքների մեջ: Սինոփսիս Արմենիա ընկերությունը տեղակայված է Երևանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել

2015 թ.-ից սկսած՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Թե որ ուղղություններով է մեծացել արտահանումը, իմացեք՝ ընթերցելով հոդվածը:

Արտահանման դրամաշնորհների ծրագիրը շարունակվում է

Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։ Մանրամասն՝ հոդվածում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կրկին փորձել են թմրանյութ անցկացնել

Այս անգամ դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն: Իրանի քաղաքացին մոտ 5 կգ ափիոնը փորձել է տեղափոխել Կիև: