Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում առաջին անգամ արտադրվել է օրգանական գինի՝ պատրաստված սերտիֆիկացված օրգանական խաղողից

Վերադարձ լուրերի բաժին

13:26 , 03 Դեկտեմբեր 2019

Օրգանական խաղողագործությունը բավականին աշխատատար, նուրբ և թանկ նախաձեռնություն է: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ օրգանական գինու արտադրությունը շատ կարևոր է Հայաստանի համար:

«Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ առաջընթաց է ապրում, և վերջին տարիներին դրան մեծ ուշադրություն է դարձվում: Այս տարի առաջին անգամ շուկա է դուրս գալու խաղողից պատրաստված հայկական օրգանական գինին: Գինեգործության ոլորտը սկսել է բավականին ակտիվ զարգանալ և մեր հիմնադրամն այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք է իրականացնում»,- նշեց Մուրադյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն ասաց, որ ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսության դերը շատ է կարևորվում:

«Օրգանական գյուղատնտեսությունը համարվում է ագրոէկոհամակարգը վերականգնող, ամրապնդող և առողջացնող միջոց: Այդ մթերքների արտադրությունը ողջունվում է և կարևոր է մեզ համար առողջ գյուղատնտեսության ու առողջ ապրելակերպի համար»,- նշեց Մարտիրոսյանը: Օրգանական գինիները Հայաստանում արտադրում է Տրինիտի Կանյոն Այգիներ ընկերությունը:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: