Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում առաջին անգամ ԱԺ – ՓՄՁ երկխոսության հարթակ կստեղծվի

Վերադարձ լուրերի բաժին

17:42 , 07 Ապրիլ 2018

ԱԺ – ՓՄՁ խորհուրդ ստեղծելու մասին հուշագիրը ստորագրել են բիզնես շահերը ներկայացնող 11 կառույցներ։

Երեկ՝  ապրիլի 6-ին, թվով 11 բիզնես շահերը ներկայացնող կառույցներ, ստորագրեցին հուշագիր՝ ՀՀ-ում առաջին անգամ ԱԺ – ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին:

Ընտրվել են այն հասարակական կառույցները և առևտրաարդյունաբերական պալատները, ովքեր ցանկություն են հայտնել միանալու այս նախաձեռնությանը և  բավարարել են հետևյալ նվազագույն չափորոշիչներին՝

– ՀՀ-ում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի կամ ձեռնարկությունների անդամության վրա հիմնված կազմակերպություններ են,

– Վերջին երեք տարիներին ծավալել են ակտիվ գործունեություն, հրավիրել են տարեկան համագումարներ, ժողովներ իրենց անդամ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների մասնակցությամբ,

– Կազմակերպությունների անդամների առնվազն 1/3-ը ՓՄՁ ներկայացուցիչներ են,

– Հուշագրի ստորագրման պահին կազմակերպությանն անդամագրված է առնվազն 20 ձեռնարկություն կամ դրանց ներկայացուցիչներ:

Խորհրդի նպատակն է բարելավել երկխոսությունը ՓՄՁ-ների և օրենսդիր մարմնի միջև՝ արդյունքում ունենալով ավելի լավ մշակված օրենսդրություն ՓՄՁ-ների համար:

Խորհրդի հիմնադրումից հետո, անդամները  կհաստատեն  խորհրդի կանոնադրությունն ու աշխատակարգը, որից հետո  խորհրդի կազմ կհրավիրվի  ԱԺ խմբակցություններից  առնվազն մեկ տնտեսական բլոկի պատգամավոր:

Խորհրդի նիստերը գումարվելու են ըստ նախապես հաստատված օրակարգի, որտեղ ընդգրկվելու են խորհրդի անդամների շահառուներին մտահոգող  օրենսդրական խնդիրները:

Խորհուրդը չի ունենալու նախագահ, հաշվետու չի լինելու ոչ մի պետական մարմնի, որոշումները կընդունվեն պարզ քվեարկություններով: Խորհուրդի իրավատերերը  բիզնես  շահերը ներկայացնող  հասարակական կառույցներն են:

Հուշագիրը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»

«Հայաստանի տրանսպորտային առաքողների միություն»

Շիրակի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Գեղարքունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Լոռու մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Հայաստանի Երիտասարդ կանանց Ասոցիացիա

Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինք

Հայ-Բրիտանական Գործարարության պալատ

Վայոց Ձորի մարզի Առևտրաարդյունաբերական պալատ

Եվրոպական բիզնես ասոցիացիա

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը բացման խոսքում նշեց նախաձեռնության մանրամասները խորհրդի հետագա  անելիքներն ու գործառույթները:

Մասնակիցներից, Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը ողջունեց այս նախաձեռնությունը կարևորելով այս նոր երկխոսության հարթակը  ԱԺ-ի և ՓՄՁ-ների միջև:

Հայաստանի Գյուղատնտեսական Դաշինքի համանախագահ Մերի Նիկողոսյանը կարևորեց կոալիցիաների դերակատարումը քաղաքականությունների մշակման  փուլում վկայակոչելով  իրենց Դաշինքի փորձը:  Դաշինքը  սույն հարթակում կներկայացնի գյուղատնտեսական ոլորտի  ՓՄՁ-ների օրենսդրական հիմանխնդիրները:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի
Սահակյանը նշեց, որ վղուց ժամանակն էր ունենալու ԱԺ պատգամավորների հետ  երկխոսության հարթակ  բացի  գործադիր մարմիններին կից  գործող խորհուրդներից:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ  Գարեգին Գալուստովը  կարևորեց նման նախաձեռնությունը մեր երկրի զարգացման հենց այս փուլում, հաշվի առնելով, որ հիմա անցում ենք կատարում  պառլամենտական կառավարման մոդելի և  մեզ բոլորիս օր առաջ  անհրաժեշտ է ունենալ ավելի  ուժեղ  և  բանիմաց պառլամենտ:

 

Սույն ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ`   ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն ենթադրամաշնորհառուի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: