Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ապրիլին մշտական բնակչության թիվը կրճատվել է 5,200 մարդով

Վերադարձ լուրերի բաժին

18:24 , 04 Հունիս 2020

Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանում մշտական բնակչության թիվը կրճատվել է 1․8 տոկոսով կամ 5200 մարդով։ Նախորդ տարիների համեմատությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի կրճատման տեմպը դանդաղել է, ինչին նպաստել են նաև համավարակով պայմանավորված սահմանափակումները։

2020-ի ապրիլի 1-ի դրությամբ բնակչության թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է 5,200-ով, այն ժամանակ, երբ, օրինակ` 2018-ին, 2017-ի համեմատ, նվազել էր 11 հազար 600-ով։ Ընթացիկ տարվա հունվարին նախորդ տարիների նկատմամբ ևս նկատվել էր թվաքանակի կրճատման տեմպերի դանդաղում։

b4b.am
Ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ: Ընդ որում, քաղաքային բնակչությունը՝ 1 մլն 890 հազար 600, գյուղականը՝ 1 մլն 66 հազար 300 մարդ։ Ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ նախորդ տարվա ապրիլի համեմատ համեմատ կրճատվել է և՛ գյուղական, և՛ քաղաքային բնակչության թվաքանակը։ Ընթացիկ տարվա հունվարի համեմատ ապրիլին մշտական բնակչության թիվը կրճատվել է 2800-ով, ընդ որում քաղաքային բնակչության թվաքանակը կրճատվել է 1500 մարդով, իսկ գյուղականը՝ 1300-ով։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: