Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ապրանքների պակաս չկա

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ ապրանքների գների և պաշարների մոնիտորինգ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովը ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում է տեղեկատվություն ՀԴՄ-ների, բուն փաստացի վաճառքների ծավալի, գների հետ կապված: Մոնիտորինգի են ենթարկվում հիմնականում շուկայի խոշոր տնտեսավարողները:

«ՏՄՊՊՀ-ն տիրապետում է իրավիճակին: Այսօր, ամենայն հավանականությամբ, մենք որոշում կկայացնենք, բոլոր տնտեսավարող սուբյեկտներին կտանք զգուշացում: Կհորդորենք տնտեսավարող սուբյեկտներին դրսևսորել պատշաճ վարքագիծ: Պաշարների մասով ասեմ, որ դրանք ևս մոնիտորինգի են ենթարկվում, այս պահին կարող եմ վստահեցնել, որ անհանգստացնող երևույթներ չկան: Միայն խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է: Մեկ օրվա ընթացքում մեծ քանակի գնումներ են կատարվում, պետք է հասցնել, կարողանալ պահեստներից բերել խանութ»,-տեղեկացրել է Գևորգյանը:

Հայաստանում ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, թթվասերի և այլ ապրանքների հետ կապված խնդիր չկա: Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ ներկայում 44 անուն ապրանք են մոնիտորնիգի ենթարկում, ամենաշատը գնվել է նպարեղենը, պահեստներում կա մեծ պաշար, դրանից բացի, ճանապարհին է ապրանքների նոր խմբաքանակ: «Հորդորում ենք խելամիտ գնումներ կատարել: Հիշեք, որ այդ ապրանքներն ունեն ժամկետներ: Օրինակ, եթե գնում են 4 արկղ ձու, պետք է հիշել, որ այն ունի ժամկետ: Հարգելի բնակիչներ, գոնե ձվի մասով Հայաստանում ունենք ավելցուկ»,-շեշտել է Գեղամ Գևորգյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։