Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը Աջակցում է Հայաստանում Պատասխանատու Բիզնեսին

Վերադարձ լուրերի բաժին

13:20 , 07 Հունիս 2018

ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետևում է այս չափանիշներին և սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար: Որպես բիզնեսում հավասար պայմանների և արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի:

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը հայտարարել է պատասխանատու հանքարդյունաբերությանն աջակցելու մասին

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը Հայաստանի կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և ավելի լայն բիզնես շրջանակներին: Կայուն զարգացող բիզնեսները, որոնք սերտորեն առնչվում են առողջ տնտեսական, սոցիալական և բնապահպանական համակարգերի հետ, կարող են ստեղծել կայուն տնտեսական արժեք և լուրջ ներդրում ունենալ առողջ էկոհամակարգերի և ամուր համայնքների ստեղծման մեջ:

Այս առումով ՀԱԱՊ-ը հավատարիմ է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող իր բոլոր անդամ կազմակերպությունների համար առողջ բիզնես և ներդրումային միջավայրի ապահովումն աջակցելու առաքելությանը: Հայաստանի անդամակցությունը Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնությանը, որին ՀԱԱՊ-ը աջակցել է, արդեն իսկ հնարավորություն է ընձեռում ոլորտում թափանիցկության և հաշվետվողականության համար: Այդուհանդերձ, ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ավելին:

ՀԱԱՊ-ը կիսում է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում համարժեք բնապահպանական կառավարման չափանիշների բացակայութան մտահոգությունը, միաժամանկ վստահ լինելով, որ վերջին տասնամյակներում ոլորտն աշխարհում լրջորեն անդրադարձել է հանքարդյունաբերությունում բնապահպանական և սոցիալական կառավարման խնդիրներին, առաջարկելով մի շարք ինստիտուցիոնալ լուծումներ: Այս առումով ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչները, օրինակ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կատարողականի չափանիշները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կատարողականի պահանջները, հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդի (ICMM) ստանդարտները և մի շարք այլ ռազմավարական պահանջներ կարող են կիրառվել նաև Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Այս քայլով Հայաստանում զգալիորեն կբարձրանա պատասխանատվության նշաձողը ոլորտում:

ՀԱԱՊ-ի անդամ կազմակերպությունները, ինչպես օրինակ Լիդիան Արմենիան Ամուլսարի ծրագրում, արդեն իսկ որպես նշաձող հետևում է այս չափանիշներին և սա կարող է օրինակ դառնալ ոլորտում հավասար չափանիշների կիրառման համար: Որպես բիզնեսում հավասար պայմանների և արդար մրցակցության աջակից՝ ՀԱԱՊ-ը վստահ է, որ հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, որը հնարավորություն կստեղծի ավելի կայուն և թափանցիկ հանքարդյունաբերության կազմակերպման համար՝ ի նպաստ մեր երկրի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։