Invalid username or password
2019 թվականի փետրվարի տվյալներով՝ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողները։ Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 582.4 հազար դրամ։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում՝ ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների (2019թ. փետրվարի տվյալներով)։
Ըստ այդմ՝ միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 172 144 դրամ, ինչը 2.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը 148 047 դրամ է (աճը՝ 5.1%), ոչ պետական հատվածում՝ 185 377 դրամ (աճը՝ 0.3%)։
Տնտեսական գործունեության 19 խոշորացված տեսակների ցանկում առաջին տեղում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտն է՝ 429 141 միջին ամսական անվանական աշխատավարձով։
Աշխատավարձի մեծությամբ երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է, որտեղ միջին աշխատավարձը 404 147 դրամ է։ Վիճակագրական կոմիտեն այս ոլորտում առանձին ներկայացրել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ միջին աշխատավարձը 582 410 դրամ է։ Ըստ այդմ, ՏՏ-ն ամենաբարձր վարձատրվող ոլորտն է Հայաստանում։
Երրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական գործունեություն ն է՝ 371 988 դրամ։
Գործունեության մնացած տեսակների աշխատավարձերը պետական և ոչ պետական հատվածում, ինչպես նաև փոփոխությունը նախորդ տարվա համեմատ՝ ներկայացված են աղյուսակում։
Ավելացնենք միայն, որ ամենացածր վարձատրությունը կրթության (114 662 դրամ) և կացության և հանրային սննդի կազմակերպման (93 804դրամ) ոլորտներում են։
Դիտումներ 3691
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար: