Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում աղբին պետք է պատերազմ հայտարարենք

Վերադարձ լուրերի բաժին

23:42 , 22 Դեկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2020 թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների քննարկումները: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Nikol_Pashinyan_47I7363

«Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, ծածկված է աղբով, և մեր երկիրը գտնվում է աղբի տակ: Սա արձանագրում է, որն իր մեջ նորություն չի պարունակում, բայց Հայաստանի Հանրապետությունում իմ շրջագայություններն ինձ հանգեցնում են մի տխուր նախնական եզրակացության, որ մենք կարծես աղբի հարևանությամբ հանգիստ, խաղաղ և հաշտ ենք ապրում: Անկեղծ ասած, չեմ կարողանում պատկերացնել այն տեսարանը, երբ ՀՀ քաղաքացիներ կանգնած են ուղղակի, զրուցում են, երբեմն, նույնիսկ, խնջույք են կազմակերպում, երբ միջավայրն ամբողջությամբ պատված է աղբով: Աղբի նկատմամբ հանդուրժողականությունն է, որ Հայաստանում հանդուրժում է կոռուպցիան, չարաշահումները, բազմաթիվ ոլորտների աղբերը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ այստեղ կա մակրո, տեղային և անհատական խնդիր:

Gov_TM_2334

«Կա տեղային խնդիր, և իմ տպավորությամբ, ՀՀ քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմիններից բավարար հետևողականությամբ չեն պահանջում, որպեսզի աղբի կառավարման հետ կապված կոնկրետ խնդիրներ լուծվեն: Երբ այսօր տեղեկություններ ենք ստանում, որ մի շարք համայնքների ղեկավարներ գյուղապետարաններում կեղծ հաստիքների վրա կեղծ մարդկանց են աշխատանքի ընդունել և միլիոնավոր գումարներ դուրս գրել, և մյուս կողմից այդ համայնքներն աղբի մեջ են, առաջին միտքը, որ գալիս է, հետևյալն է, որ, եթե քաղաքացիները համայնքային նշանակության խնդիրները ձևակերպեին, այդ գյուղապետները ժամանակ և կարողություն չէին ունենա այդ չարաշահումները թույլ տալու: Եվ կա անհատական մակարդակ՝ ես չեմ տեսնում, որ մեր երկրում աղբի նկատմամբ կռիվ կամ կոնֆլիկտ կա: Եթե մենք անհատական մակարդակում աղբը չհանդուրժենք, տեղային մակարդակում կամ մակրո մակարդակում ինչպես պետք է հանդուրժենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Gov_TM_2298

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև, որ աղբն այսօր առկա է նաև ջրային համակարգում և ջրանցքներում: «Մինչև այսօր շատ սովորական խնդիր է, որ կարելի է ավտոմեքենայի պատուհանից բան շպրտել՝ տարբեր ծավալների: Երևանի փողոցներում համատարած ծխախոտի մնացորդներ են: Պարզ է, որ քաղաքապետարանի խնդիրն է մաքրել փողոցները, բայց քանի դեռ ՀՀ այն քաղաքացին չի ձևավորվել, որն ամեն մի աղբ գցողի իր պարտքն է համարում դիտողություն անելը՝ անկախ դրա հետևանքներից, այս խնդիրը կրկին մնալու է, եթե անգամ միլիարդներ ներդնենք: Մեր խնդիրն է կանխարգելելը, ոչ թե աղբ նետողին տուգանելը: Մեր երկրում շատ երկար ժամանակ աղբի հետ ձևավորվել են ներդաշնակ հարաբերություններ: Աղբի հետ հարաբերություններում հաշտության մթնոլորտ է, այս իրավիճակը պետք է փոխվի: Հայաստանում մենք աղբին պետք է պատերազմ հայտարարենք»,- ասել է կառավարության ղեկավարը և տվել կոնկրետ հանձնարարականներ:

Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հանրապետությունն աղբից մաքրելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին, այդ թվում՝ աղբի տեսակավորման, աղբավայրերի կառավարման, աղբի վերամշակման հնարավորություններին:

Gov_TM_2329

Խորհրդակցության ընթացքում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է 2020 թվականին նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի ընթացքը: Վերջերս կառավարության հատկացրած 1,5 մլրդ դրամի շրջանակում կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 2 մլրդ 169 մլն դրամի շրջանակում ԲԳՎ կտրամադրվի 183 ընտանիքի:

Արմեն Ղազարյանի խոսքով՝ այսպիսով կլուծվի Երևանի 10 վարչական շրջաններում բնակվող բռնագաղթածների բնակարանային խնդիրը: Լուծման կմնա Շենգավիթ վարչական շրջանում և հանրապետության այլ համայնքներում բնակվող բռնագաղթած մեր հայրենակիցների խնդիրը, որոնց թիվը մի քանի հարյուր է: Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ նման ծրագիր չի իրականացվել 2009 թվականից ի վեր, իսկ մինչ այդ իրականացվել են միայն փոքր ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և այս համատեքստում միգրացիոն ոլորտում նախատեսվող բարեփոխումներին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: