Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները նվազել են

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 03 Ապրիլ 2018

2018 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում կրճատվել են ալկոհոլային բոլոր արտադրատեսակների արտադրության բնեղեն ծավալները՝ բացի գարեջրից։

Այսպես, օղու և լիկյորի արտադրանքը կրճատվել է 16.6%-ով, 2018 թվականի հունվար-փետրվարին արտադրվել է 512.1 հազար լիտր։

Կոնյակի արտադրության ծավալը նվազել է 15.3%-ով. եթե 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել էր 4500 հազար լիտր կոնյակ, այս տարվա հունվար-փետրվարին ցուցանիշը նվազել է մինչև 3810.8 հազար լիտր։

Գինու արտադրության ծավալը նվազել է 7.8%-ով (ծավալը՝ 847.8 հազար լիտր), շամպայն-գինիներինը՝ 6.3%-ով (ծավալը՝ 41.8 հազար լիտր)։

Ամենից շատ՝ 5 անգամ, կրճատվել է վիսկիի արտադրությունը՝ 276.7 հազար լիտրից հասնելով 61.6 հազար լիտրի։

Հաշվետու ժամանակահատվածում 15.3%-ով աճել է միայն գարեջրի արտադրության ծավալը. 2017 թվականի հունվար-փետրվարի  1325.3 հազար լիտրի փոխարեն այս տարվա հունվար-փետրվարին արտադրվել է 1527.8 հազար լիտր գարեջուր։

Կարդացեք նաև՝ Ինչ և ինչքան են խմում հայերը (ինֆոգրաֆիկա)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]