Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն ու Սինգապուրը կստորագրեն ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի ու Սինգապուրի միջև կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» համաձայնագիր: Այդ մասին սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը:

«Այս տարի ՀՀ-ի ու Սինգապուրի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են, ինչը գերազանց դաշտ է ստեղծել մեր ժողովուրդների միջև տարաբնույթ փոխանակումների ու փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Մենք շահագրգռված ենք խորացնելու Սինգապուրի հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մեր երկու երկրներն ունեն հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք հարուստ չեն բնական ռեսուրսներով ու իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի վրա: Այս տարվա ընթացքում մեր բարձրաստիճան շփումներն ու Սինգապուրի վարչապետի այցը Հայաստան որակական նոր մակարդակի են բարձրացնում մեր երկկողմ հարաբերությունները: Այցի ընթացքում կստորագրվի «Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին» երկկողմ համաձայնագիր ՀՀ-ի ու Սինգապուրի միջև»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ հաջորդ տարի Սինգապուրում կկազմակերպվեն Հայաստանի օրեր, որը նոր խթան կլինի համագործակցության զարգացման համար:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: