Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանն ու Իրանն ունեն հարուստ օրակարգ և պետք է աշխատեն չօգտագործված ներուժի իրացման ուղղությամբ», – Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 27 Փետրվար 2019

Իրանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մի մասն են: Հայաստանը հակված է զարգացնել Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները: b4b.am-ի հաղորդմամբ, այդ մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրանական «IRNA» գործակալության հետ հարցազրույցում:

«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ դեռ առկա է չօգտագործված ներուժ, հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Համոզված եմ, որ մի շարք ոլորտներում տարբեր մակարդակների կապերն ու երկխոսությունը նույնպես կարող են նպաստել քայլերը հստակեցնելուն՝ ուղղված այդ ներուժի ամբողջական իրացմանը»,-նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն հարուստ օրակարգ: Նա նշել է, որ Իրան իր այցի նպատակն այդ հարուստ օրակարգն առաջ տանելն է: «Այս այցելությունը կարելի է համարել երկու երկրների միջև կանոնավոր երկխոսության հերթական կարևոր փուլ: Քննարկվելու է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ինչ վերաբերում է օրակարգային կարևոր հարցերին, ապա պետք է նշեմ, որ մեր հարաբերություններում ի հայտ է եկել նոր բաղադրիչ: Խոսքը Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի մասին է, որ նոր հեռանկարներ է բացելու մասնակից երկրների համար առևտրային և ներդրումային ոլորտներում: Ինչպես գիտեք համաձայնագիրը վավերացման փուլում է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իրավական գործընթացը կավարտվի և գործնական արդյունքներն իրենց չեն սպասեցնի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ վարչապետին ընդունել է «Սաադաբադ» պատմամշակութային կենտրոնում: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել են Իրանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունները: Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի հետ և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: