Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:26 , 14 Փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Թոմաս Բարայսը նշել է, որ գերմանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:

_TM_7397

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի և ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ:

_TM_7321

Զրուցակիցները քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին: Նրանք կարևորել են նաև բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջև կապերի ու համագործակցության խորացումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն 500 միլիոն դրամ կվերադարձնի բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Հետաձգվում են գործուղումները, պարգևավարները, վերադարձվում՝ չծախսված գումարները:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: