Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն ու Բուլղարիան դյուրացնում են ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործընթացը

Վերադարձ լուրերի բաժին

11:57 , 11 Ապրիլ 2019

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Բուլղարիայի Հանրապետության հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: b4b.am-ի փոխանցմամբ, հարցն ընդգրկված էր գործադիրի չզեկուցվող նախագծերի թվում:

Ըստ հիմնավորման, համաձայնագրի ստորագրումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջև առևտրային և տնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացմանը, ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների խթանմանը, ինչպես նաև երկու երկրների տարածքով, կամ այդ տարածքներով տարանցմամբ դեպի երրորդ երկրներ իրականացվող ավտոտրանսպորտային փոխադրումների դյուրացմանը: Սույն համաձայնագրի ստորագրումը նաև խթան կհանդիսանա ինտերմոդալ փոխադրումների զարգացման, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդների աշխատանքային պայմանների բարելավման համար:

Հաշվի առնելով բեռների և ուղևորների փոխադրումների բնագավառում այլ պետությունների հետ արդեն իսկ գոյություն ունեցող ազատականացման փորձը, որի արդյունքում դյուրացվել է փոխադրումների գործընթացը, փոխադրող կազմակերպությունների համար նվազել է փաստաթղթերի ձևակերպման վարչարարությունը, ժամանակը և ծախսերը, ինչպես նաև ներկայումս ՀՀ-ի կողմից փոխադրումների բնագավառում վարվող քաղաքականությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի ստորագրումը:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: