Invalid username or password
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակում այդ երկրում մեր դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ այցելել է Մինսկի տրակտորների գործարան, ծանոթացել գործարանի արտադրական հնարավորություններին և տրակտորների հավաքման գործընթացին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծատայությունը հայտնել է, որ ընկերության մարքեթինգային տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կազակևիչի հետ հանդիպման ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ բելառուսական տրակտորները մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, և ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ լայնածավալ ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներում, մեքենասարքավորումների արդիականացման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորների վերջին մոդելների ներկրմամբ։
Ալեքսանդր Կազակևվիչը նախարարին հայտնել է, որ բելառուսական տրակտորների մատակարարումը Հայաստան իրականացվում է 1992 թ. ի վեր։ Մինչ օրս ներկրվել է 1000 տրակտոր, որից միայն 104-ը՝ 2018 թ. իսկ 2019թ. նախատեսվում է մատակարարել 115 միավոր տրակտոր։ Կազակևիչի խոսքերով՝ բելառուսական ընկերությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ և դիտարկել մեքենասարքավորումների արտահանման ծավալները մեծացնելու հեռանկարը։
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում բելառուսական տրակտորների հավաքման արտադրություն ստեղծելու և դրանք Հայաստանի տարածքից Մերձավոր Արևելքի երկրներ արտահանելու հնարավորությունը։
Դիտումներ 427
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: