Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հայաստանն ունի քաղաքական կամք խորացնելու Եվրամիության հետ փոխգործակցությունը»,- Նիկոլ Փաշինյանը՝ Դոնալդ Տուսկին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

21:41 , 05 Մարտ 2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։

Վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում Եվրամիության տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը կառավարության ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների օրակարգին, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարության խթանումը եւ օրենքի գերակայության ամրապնդումը:

_TM_1626

«Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի եւ թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման գործընթացը: Գործադիրի ղեկավարն ասել է, որ Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Արեւելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձի մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Արեւելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու՝ Հայաստանի պատրաստակամությունը:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հիացմունք է հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը:

_TM_1520
Նա ասել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին:

«Մենք վճռական ենք Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը կատարելու հարցում, որից իրական օգուտներ կքաղեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրամիությունը: Համաձայնագրի գերակշռող մասն արդեն իսկ նախնական կիրառվել է եւ իրական ազդեցություն ունի: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն արտահանող գործընկերն է, որի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը:

_TM_1575
Այս համաձայնագիրն իրականացվում է ներքին բարեփոխումներին զուգընթաց: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ձեր բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ: Մենք համաձայն ենք կոռուպցիայի դեմ պայքարում եւ օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների գործընթացում ձեր ուժեղ շեշտադրման հետ»,- ասել է Տուսկը:

Բանախոսները նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկել են նաև Արցախի հարցի կարգավորումը։ Նրանք շեշտել են, որ անհրաժեշտ է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և որ հարցը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: