Invalid username or password
Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարող է հաջողությամբ ներկայացնել աշխարհին: Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում նման կարծիք է հայտնել Ռուսաստանում գործող «CityBranding» ընկերության գործադիր տնօրեն Վասիլի Դուբեյկովսկին:
«Հիանալի երկիր է Հայաստանը: Մարդիկ ասում են, որ Հայաստանը փոքր երկիր է, դրա համար աշխարհում որոշ մարդիկ չգիտեն այս երկրի մասին: Բայց Հայաստանն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք կարելի է ներկայացնել ողջ աշխարհին: Բրենդավորումը ոչ թե խնդիրների մասին խոսելն է, քանի որ մյուսներին չեն հետաքրքրում ձեր խնդիրները, այլ խոսելն է այն մասին, թե ի՞նչ կարող եք անել, որո՞նք են ձեր առանձնահատկությունները»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ընդգծել է Դուբեյկովսկին: Նրա խոսքով՝ բրենդավորման հարցերով ոչ թե պետք է մեկ մարդ կամ մեկ բաժին զբաղվի, այլ բոլոր բնակիչները պետք է դառնան տվյալ տեղանքի բրենդավորման հենակետը: «Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի շատ հայ է ապրում Հայաստանից դուրս:
Հայաստանի համար լավ հնարավորություն է օգտագործել այդ գործիքը: Նրանց պետք է օգտագործել որպես հենակետեր ձեր երկրի մասին տեղեկատվություն տարածելու համար: Պետք է Հայաստանից դուրս բնակվող հայերի հետ տարբեր նախագծեր իրականացնել»,- ասել էԴուբեյկովսկին:
Նա նաև նշել է, որ իրազեկվածությունը երկրների ամենակարևոր չափանիշն է կորպորատիվ բրենդավորում անելիս: Նրա գնահատմամբ՝ երբ խոսում են երկրի բրենդավորման մասին, չեն կարող անտեսել երկրի պատմությունը, ավանդույթները:
«CityBranding» ընկերության գործադիր տնօրենն ընդգծում է, որ երկրների մասին առաջինը մարդիկ տեղեկանում են դեռ դպրոցական տարիքից՝ աշխարհագրության, պատմության, գրականության դասագրքերից: Երկրի ներկայացման համար շատ է օգտագործվում նաև մշակույթն ու խոհանոցը:
Դիտումներ 1438
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։