Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

10:15 , 26 Սեպտեմբեր 2018

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով։ Նույն տարում մեր երկիրը ներմուծել է 128.1 տոննա չիր՝ 326.4 հազար դոլար մաքսային արժեքով։ Այս մասին տեղեկանում ենք Modex-ի համառոտ զեկույցից։

Փաստորեն, բնեղեն արտահայտությամբ, Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում։

Հայաստան հիմնականում ներմուծվում է ծիրանի և սև սալորի չիր, միայն 2017 թվականին ներմուծվել է 96 տ սև սալորի չիր։ Չիրը ներմուծվում է հիմնականում Հարավային Ամերիկայից՝ Չիլիից և Արգենտինայից (ընդհանուր առմամբ՝  74.4 տոննա)։ 32.4 հազար տոննա էլ ներմուծվել է Ռուսաստանից։

Իսկ արտահանման մեջ գերակշռում է դեղձի չիրը. 2017 թվականին Հայաստանից արտահանվել է 52.3 տ դեղձի չիր` 323 հազար դոլար արժեքով։

Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ գծապատկերում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը